Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիների հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նոր զբոսայգիները կբարեկարգվեն և կկանաչապատվեն, կունենան խաղահրապարակներ և մարզահրապարակներ։
Այս պահի դրությամբ բարեկարգվում է Նանսենի այգին, աշխատանքներ են տարվում նաև Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում։
«Նպատակ ունենք Երևանում նոր կանաչ տարածքներ ստեղծելու, որոնք էլ կան, բայց ոչ բարվոք վիճակում են, պետք է վերակառուցվեն»,- նշել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում