Microsoft-ը 1,5 միլիարդ դոլար է ներդնում G42-ում. ինչ կստանա դրա դիմաց ընկերությունը

1 Min Read

Microsoft-ը հայտարարել է ընդլայնված ռազմավարական համագործակցության մասին Էմիրաթական արհեստական ​​ինտելեկտի (AI) մշակող G42-ի հետ. գրում է kommersant.ru-ն։

Ամերիկյան կորպորացիան կներդնի 1,5 միլիարդ դոլար՝ ստանալով փոքր բաժնետոմս։ Միաժամանակ Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը կմիանա G42-ի տնօրենների խորհրդին։

Որպես գործընկերության մաս՝ G42-ը կկարողանա AI-ով աշխատող իր հավելվածներն ու ծառայությունները գործարկել Microsoft Azure ամպային հաշվողական հարթակի վրա: Այս ծառայությունների հաճախորդները պետք է դառնան խոշոր ձեռնարկությունները և պետական ​​համակարգի ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից։

Microsoft-ի համար G42-ի հետ համագործակցությունը նշանավորում է AI-ի ևս մեկ խոշոր ներդրում: Այսպիսով, Microsoft-ը OpenAI-ի ամենախոշոր հովանավորն է, որում  ներդրվել են տասնյակ միլիարդավոր դոլարներ։

Share This Article