Երևանի քաղաքապետարանը որպես նվիրատվություն «Գաֆէսճեան» թանգարանից ընդունեց ընդհանուր առմամբ 5105 քմ մակերեսով հողամասերը և դրանցում առկա շինությունները: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին։ Հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ։
Հարկ է նշել, որ դեռևս 2022թ. նվիրաբերված, չկառուցապատված 11․53 հա հողամասում էլ համայնքը պատրաստակամություն է հայտնել ավարտին հասցնել «Կասկադ» համալիրի վերին փոսորակի հատվածում կառուցապատումը՝ ապահովելով աստիճանների և շարժասանդուխքների կապը 50-ամյակի հուշարձանի աստիճանների հետ։
«Կասկադը Երևանի ամենակարևոր վայրերից մեկն է, երևանցիների ամենասիրելի վայրերից մեկն է, զբոսաշրջային կենտրոններից մեկն է, և երևանցիները պետք է իմանան, որ «Կասկադ» համալիրն ամբողջապես վերջնական տեսքի է գալու»,- ընդգծել է քաղաքապետը։