Առևտուրն Իրանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարևորագույն մասն է կազմում։ Մեր երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, եթե համեմատենք նախորդ տարիների հետ, գրեթե 2-3 անգամ աճել է։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Դեսպանի խոսքով՝ Իրանի և Հայաստանի միջև առևտուրը և տնտեսությունը մեկը մյուսին լրացնում է։
Սոբհանին նշեց, որ Իրանն օրակարգում մի քանի ծրագրեր ունի ՀՀ-ի հետ առևտուրը զարգացնելու համար։
«Դրանցից մեկը կոմունիկացիաների ոլորտում է․ երկու երկրներ մուտք գործելու համար գանձվող վճարների դյուրացման և ճանապարհների բարեկագարման հարցերը։
Օրակարգում նախատեսում ենք նաև ՀՀ- հետ ապրանքների փոխանակում իրականացնել»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ շատ շուտով ՀՀ-ում հիմնվելու է Իրանի առևտրի կենտրոնը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում