Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն անդրադարձել է փոսալցման աշխատանքներին։
Նրա խոսքով, պետք է այնպես կազմակերպել աշխատանքները, որ մրցույթները կայանան ժամանակին և գարնան սկզբից ունենան հաղթող կազմակերպություններ.
«Գործող նորմերով գրված է՝ +5 աստիճան և բարձր պետք է լինի ջերմաստիճանը, որ կարողանանք ասֆալտապատման աշխատանքներ կատարել։ Բայց մենք այնպիսի գոտում ենք, որ հաճախ դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին այդ պայմանները հնարավոր չէ պահել»- ասել է նա։
Նրա խոսքով՝ հաջորդ տարվա համար խնդիրն այլ մոտեցումներով կփորձեն լուծել և լավ արդյունք կստանան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում