ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴՈԼԱՐԱՅԻՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՍԱՀՈՒՆ ԿԵՐՊՈՎ ԱՆՑՈՒՄ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԴԵՊԻ ՅՈՒԱՆՅԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ. Վերլուծություն

2 Min Read

Ռուսաստանի և նրա գլխավորությամբ նախկին սովետական միության մյուս երկրների ճակատագրական սխալը եղավ այն, որ հզոր կայսրության փլատակների տակից հնարավոր չեղավ արդյունավետորեն դուրս գալ և ստեղծել ամուր տնտեսություններ: Իհարկե, բացառություններ ևս կան. սա չի վերաբերում Լատվիային, Լիտվային և Էստոնիային: Վերջին երեսուն տարիների անարդյունավետ քաղաքական, տնտեսական և դեմոգրաֆիական քաղաքականությունը նախկին Խորհրդային Միության երկրներին գցել է բավականին ծանր դրության մեջ:

Ժամանակը պահանջում է գործել, իսկ դա այդքան էլ հեշտ չէ. 30-ամյա անգործության հետևանքները հեշտ չէ շրջանցել: ԱՅս առումով նախանձելի վիճակում չէ հատկապես ՌԴ-ն:  Ներկայիս ֆինանսատնտեսական, քաղաքական և այլ պատժամիջոցները, որոնք կիրառվել են Արևմուտքի կողմից, աստիճանաբար բացում են ռուսական տնտեսության թույլ կողմերը:

Առաջին հերթին դա վերաբերում է ռուսաստանյան տնտեսության՝ օտարերկրյա արժույթից կախվածությանը: Ներկայումս դոլարի և եվրոյի խիստ պակասուրդը ստիպում է որոնել ճանապարներ: Այս դեպքում ռուսները հիմա էլ ընկել են յուանի ազդեցության տակ: Դրա մասին են վկայում վիճակագրական տվյալները.

 

Գծապատկեր 1. Չինաստանից դուրս գլոբալ գործարքներում յուան օգտագործող  առավելագույն մասնաբաժին ունեցող երկրների ցանկը 2022 թ․-ի հուլիսին

Գլոբալ գործարքներում յուանի առավելագույն օգտագործման մասնաբաժին ունի Հոնկոնգը՝ մոտ 71%:
Երկրորդ հորիզոնականում է Մեծ Բրիտանիան՝ 6.4%: Ցուցակը եզրափակվում է Ֆրանսիայում, որն ունի մոտ 2%:
Իսկ երրորդ հորիզոնականում հայտնվել է ՌԴ-ն՝  մոտ 4% մասնաբաժնով: Սակայն, դեռևս ամիսներ առաջ Ռուսաստանը նույնիսկ չկար այս ցուցակներում: ՌԴ-ի հայտնվելը մեծապես պայմանավորված է արևմտյան պատժամիջոցներով, որոնք գնալով է՛լ ավելի են խստանում:

Հետևաբար, տնտեսական քաղաքականություն իրականացնելիս պետք է առաջնորդվել առավել լայն հայացքներով, առավել ճշգրիտ հաշվարկներով ու առավել հեռատեսորեն: Երբեք պետք չէ թերագնահատել հնարավոր գալիք իրավիճակները: Դրանք անհրաժեշտ է ընդունել և փորձել ելքեր գտնել հենց այդ պահին, այլ ոչ թե վտանգի մեջ հայտնվելու ժամանակ:

Կիսվեք այս հոդվածով