Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի. կվճարվի մայրաքաղաքի միջոցներից

1 Min Read

Երևանի բյուջեի կատարման վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով այսուհետ ընթացիկ տարվա ոչ ուշ, քան վերջին նիստում ավագանին որոշում կկայացնի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ գնումների մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով աուդիտ անցկացնելու մասին, որի համար կվճարվի Երևանի բյուջեից:

Այս մասին որոշման նախագիծը Երևանի ավագանու նիստին ներկայացրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը:

«Աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական կազմակերպություն ընտրելու մրցույթին կարող են մասնակցել այն անկախ աուդիտորական կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ աուդիտորական ոլորտում, ունեն առնվազն 7 աշխատակից, որոնք ունեն առնվազն 5 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ, և որոնցից առնվազն 2-ն ունեն միջազգային որևէ որակավորում»,- ասել է Գրիգորյանը:

Ըստ զեկուցողի՝ այս լուծումը նպաստելու է, որպեսզի մրցույթին ավելի որակավորված աուդիտորական կազմակերպություններ և մասնագետներ ներգրավվեն, որը ժամանակի ընթացքում կհանգեցնի Երևանի բյուջեի աուդիտի մակարդակի որակի բարձրացման:

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, անդրադառնալով որոշման նախագծին, կարծիք հայտնեց, որ Երևան քաղաքը կարիք ունի «խիստ աուդիտ» իրականացնելու:

Նրա խոսքով՝ պետք է ստուգվեն և աուդիտի ենթարկվեն ինչպես վարչական շրջանների ղեկավարների ծախսերը, հրատապ խնդիրների լուծման համար ծախսերը, այնպես էլ մեկ անձից կատարվող գնումները: Նա նաև առաջարկել է, որ աուդիտն իրականացնեն միջազգային կազմակերպությունները:

Share This Article