Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա – Վարշավյան փողոց խաչմերուկում՝ կից ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն:
Վարշավյան փողոցից դեպի Ազատության պողոտա «միայն դեպի աջ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «դեպի աջ և ձախ» ուղղություններով:
Ազատության պողոտայից դեպի «Լամբադա» կամուրջ ուղղությամբ կարգելվի հետադարձը դեպի Բաբայան փողոց խաչմերուկ:
Նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում