ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ 2022 Թ․-Ի ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ

2 Min Read

Հայաստանի տնտեսությունն օդի ու ջրի նման կախված է արտահանման ծավալներից, որոնք էլ հենց ապահովում են արտարժույթով, ինչպես նաև զարկ են տալիս ներքին տնտեսական կյանքի աշխուժացմանը: Հայաստանի արտահանման ուղղություններն այդքան լայն չեն, սակայն հետաքրքիր է, որ մեր երկիրն արտահանում է նաև պարենամթերք: Այո, պարենամթերքի մի շարք ուղղություններով երկիրը կարողանում է ոչ միայն ապահովել ներքին սպառում, այլ նաև արտահանում:

Ստորև բերված գծապատկերի օգնությամբ ծանոթանանք պարենամթերքի արտահանման ծավալներին՝ ըստ տարբեր ուղղությունների.

 

Գծապատկեր 1. Պարենամթերքի արտահանման ծավալները՝ 2022 թ.-ի երկրորդ եռամսյակում

Հայաստանը 2022 թ.-ի երկրորդ եռամսյակում արտահանել է 26,691․5 տոննա ծավալով միրգ։ Ընդ որում՝ արտահանվել է 82,7 տոննա խաղող։
Երկրորդ տեղում է կոնյակի արտահանումը՝ 17,901.3 տոննա ծավալով:
Երրորդ հորիզոնականում է հայտնվել հանքային ջուրը, որի արտահանման ծավալները կազմել են 10,875․7 տոննա: Հայաստանն արտահանում է նաև պանիր՝ 391.5 տոննա և գինի՝ 1,641.4 տոննա:

Ուսումնասիրենք նաև՝ ինչպես են փոխվել պարենամթերքի արտահանման ծավալները  2022 թ.-ի երկրորդ եռամսյակում՝ առաջին եռամսյակի և 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ.     

Գծապատկեր 2. Պարենամթերքի արտահանման ծավալների փոփոխությունը 2022 թ․-ի երկրորդ եռամսյակում՝ առաջին եռամսյակի և 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ 

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2022 թ․-ի երկրորդ  եռամսյակում 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ արտահանման ծավալների 6%  զգալի աճ է դիտվել հանքային ջրի մասով:
Խորը անկում դիտվել է պանրի արտահանման ծավալներում: Վերջիններս 2022 թ․-ի երկրորդ եռամսյակում 2020 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 59%:
Կոնյակի և գինու արտահանման ծավալների աճը  2022 թ․-ի երկրորդ եռամսյակում 2020 թ․-ի նույն եռամսյակի համեմատ կազմել է համապատասխանաբար 4% և 2%: Նկատենք նաև, որ մրգի բաժնում գտնվող խաղողի արտահանման ծավալները 2022 թ․-ի երկրորդ եռամսյակում 2021 թ․-ի նույն եռամսյակի համեմատ  կրճատվել է 25%-ով։

Կիսվեք այս հոդվածով