Կաթնամթերքի ներմուծման արգելքը կամ հերթական հարվածը ռուս-հայկական հարաբերություններին. Ինֆոգրաֆիկա

2 Min Read

ՌԴ համապատասխան մարմինները դեռևս նախորդ տարվա ապրիլի 5-ից արգելել են ՀՀ արտադրության կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան։ Այս խնդիրը ռուսական կողմը բացատրում է նրանով, որ կաթնամթերքի մեջ օգտագործվում է Իրանից ներկրված այնպիսի հումք, որն արգելված է ՌԴ-ուն։ Ժամանակին կողմերը պայմանավորվեցին, որ հարցը հնարավոր կլինի լուծել փոխադարձ քննարկումների արդյունքում։ Սակայն, հարցը դեռևս չի կարգավորվել և հայ արտադրողները շարունակում են ֆինանսական մեծ կորուստներ կրել։

Իրավիճակին ինչ-որ լուծում տալու փոխարեն ՀՀ իշխանությունները որոշել են գնալ ամենապարզունակ ճանապարհով. հիմք ընդունելով այն փաստը, որ ՌԴ-ն արգելել է ՀՀ-ից կաթնամթերքի ներմուծումը, Հայաստանն էլ պետք է արգելի ՌԴ-ից կաթնամթերքի ներմուծումը։


ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը մեր վաճառասեղաններին է. Գաբրիելյան (ՏԵՍԱՆՅՈւԹ


Այնուամենայնիվ, հայկական կողմի դիրքորոշումն ուղիղ կերպով հարվածում է ՀՀ սպառողների շահերին։ Հայաստանի կողմից ավելի ազնիվ կլիներ, եթե ՀՀ ներմուծվող  ռուսական կաթնամթերքում իրապես հայտնաբերվեին վնասակար կամ արգելված նյութեր և այդ հիմքով դադարեցվեր ներմուծումը։ Այս պարագայում որևէ մեկը չէր կասկածի ընդունած որոշումների անաչառության վրա։

Այդուհանդերձ, ՌԴ համար այս որոշումը կարող է աննշան ազդեցություն ունենալ, սակայն Հայաստանի դեպքում ոչ միայն կշարունակեն կորուստներ կրել կաթնամթերք արտադրողները, այլ նաև ՌԴ-ն կարող է դիմել պատասխան գործողությունների`արգելելով նաև այլ ոլորտներից ապրանքի արտահանումը։

Այս համատեքստում ուսումնասիրենք ՀՀ-ում արտադրված կաթնամթերքի ծավալները․

ՎԿ տվյալների համաձայն՝ 2024թ. հունվար-փետրվարին ՀՀ-ում արտադրվել է կաթ և կաթնասեր հեղուկ, մշակված 1,590 տոննայի։

Ընդ որում՝ 2023թ. կաթի և կաթնասերի արտադրության ծավալները կազմել են 9,385 տոննա։ Կաթի և կաթնասերի արտադրության ծավալները 2024թ. հունվար-փետրվարին 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 5%-ով։

Միևնույն ժամանակ 2023թ-ին 2022թ. կաթի և կաթնասերի արտադրության ծավալներն աճել են 21%-ով։

Անշուշտ, արտադրության ծավալներով առաջին հորիզոնականում պանիրն է։ Այսպես,  ՀՀ-ում 2024թ․ հունվար-փետրվարին արտադրվել է 2,833 տոննա պանիր, իսկ 2023թ.՝ 22,702 տոննա։

Պանրի արտադրության ծավալները 2024թ. հունվար-փետրվարին 2023թ. նույն  ժամանակահատվածի համեմատ նվազել են մոտ 1%-ով, իսկ 2023թ.-ին 2022թ.համեմատ՝ 7,7%-ով։

Երրորդ տեղում «թթված կաթ և մածուն չբուրավետացրած, մրգերի, ընկույզների կամ կակաոյի հավելումներ չպարունակող» խմբում ներառված արտադրանքն է, որոնց ծավալները 2024թ․ հունվար-փետրվարին կազմել են 1,485 տոննա՝ 2023թ. հունվար փետրվարի համեմատ աճելով 2%-ով, իսկ 2023թ-ին՝ 22,702 տոննա՝ աճելով նախորդ տարվա համեմատ 7,7։%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով