2024 թվականի հունվարին Հայաստանում ստեղծվել է արբանյակային տվյալների ընդունիչ կայան:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
«2024 թվականի մարտի 27-ին ՀՀ 2 արբանյակները վերջապես գրանցվել են ՄԱԿ-ի բաց տիեզերք արձակված օբյեկտների գրանցամատյանում: Կարծում եմ նշանակալից տեղեկատվություն է»,- ասել է նա:
Նա նշել է նաև, որ սկսվել է «Արմսատ 1» արբանյակից ստացված տվյալների կիրառությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում