Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները 2024 թվականից եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որն այժմ գործում է վեբ տարբերակով. հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ պետեկամուտների կոմիտեից:
- Ինչպե՞ս ներկայացնել եկամուտների հայտարարագիր
- Ինչպե՞ս մուտք գործել համակարգ
- Ինչպե՞ս ստանալ ՀՎՀՀ
- Ինչպե՞ս լրացնել հայտարարագիրը
Այս և այլ հարցերի պատասխանները՝ Պետեկամուտների կոմիտեի տարածած հոլովակում և կայքում: