Ապրիլի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 56-ամյա Հովհաննես Շահինյանը և հայտնել, որ Երզնկյան փողոցի 4-րդ շենքում գողություն է կատարվել:
Շահինյանը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը իր ծանոթ Հայկ Բաղդասարյանը նշված շենքի բնակարաններից մեկից գողացել է 4 համակարգիչ և 2 բազմոց:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնւոմ փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ «անձնական ուենցվածքի գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ Հ. Շահինյանը Արաբկիրի նախկին թաղապետն է, իսկ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հ. Բաղդասարյանին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում