Թողարկվել է Google Chrome-ի վճարովի տարբերակը. ինչո՞վ է այն տարբերվում անվճարից

1 Min Read

Google-ը գործարկել է իր հայտնի Chrome բրաուզերի վճարովի տարբերակը, որը կոչվում է Chrome Enterprise Premium:

Այն հիմնականում նախատեսված է բիզնես օգտատերերի համար և առաջարկում է մի շարք հնարավորություններ, որոնք ուղղված են վեբ անվտանգության բարձրացմանը:

Chrome-ի վճարովի տարբերակի և անվճար տարբերակի հիմնական տարբերությունը  անվտանգության բարելավված համակարգն է։ Chrome Enterprise Premium-ն ունի ներկառուցված արհեստական ​​ինտելեկտ, որը վերահսկում է տվյալների արտահոսքը, արգելափակում է վտանգավոր ծրագրերը և սահմանափակում մուտքը դեպի վիրուսային կայքեր:

Ծառայությունը հասանելի է բաժանորդագրությամբ։ Արժեքն ամսական $6 է:

Նշենք, որ այս պահին հայտնի չէ, թե շուկան ինչպես կարձագանքի վճարովի Chrome-ի հայտնվելուն։ Մի կողմից այն ամենաշատ օգտագործվող բրաուզերն է, որի մասնաբաժինը կազմում է 65% աշխարհում, մյուս կողմից էլ օգտատերերը սովոր են օգտվել բրաուզերներից բացառապես անվճար։

TAGGED:
Share This Article