Եվրամիության երկրների նախարարները Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելքի փոխարեն կարող են հասնել միայն «քաղաքական որոշման»՝ դանդաղեցնելով տրամադրման գործընթացը և դարձնելով այն ավելի թանկ, գրում է Politico եվրոպական պարբերականը:
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ ԵՄ-ն այս շաբաթ մտադիր է աջակցել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի կասեցմանը։ Ընդ որում, վիզայի հարցով ավելի արմատական որոշումներ, ըստ հրապարակման, կարող են ընդունվել մինչև տարեվերջ։
Politico պարբերականը նշում է, որ Եվրամիությունում Ռուսաստանի մոլի հակառակորդների՝ Մոսկվայի դեմ նոր սահմանափակումներ մտցնելու կոչերին ԵՄ որոշ երկրներ սառն են արձագանքում, նույնը եղավ նաև վիզաների հարցում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում