Անշարժ գույքի շուկայում ամենամեծ ակտիվությունը դիտվել է Տավուշում. Ի՞նչ են փաստում ցուցանիշները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

 Տնտեսության առանցքային բաղադրիչներից է անշարժ գույքի շուկան: Ընդունելով ոլորտում զարգացումների կարևորությունը՝ ուսումնասիրենք 2024թ. փետրվարին շուկայում արձանագրված փոփոխությունները: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները հիմք ընդունելով՝ կարելի է փաստել՝ անշարժ գույքի շուկայում նկատվել է ակտիվություն:

Մասնավորապես, 2024թ. փետրվարին նախորդ ամսվա համեմատ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների թիվն աճել է 29%-ով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 27%-ով՝ կազմելով 21,159 միավոր։

  • Անշարժ գույքի նկատմամբ կատարված գործարնքերի աճ դիտվել է թե՛ Երևանում, թե՛ մարզերում։

Այսպես, Երևանում, որը ՀՀ անշարժ գույքի շուկայի էպիկենտրոնն է, 2024թ. փետրվարին նախորդ ամսվա համեմատ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների թիվն աճել է 23%-ով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 38%-ով՝ կազմելով 6,226 միավոր։


Անշարժ գույքի շուկայում գները զսպելու գործիքակազմ չունենք․ փոխվարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Մարզերում գործարքների կտրուկ աճ է նկատվում։ Մասնավորապես, Տավուշում, որտեղ տարածքների հետ կապված որոշակի խառնաշփոթ կա ադրբեջանական կողմի հետ, 2024թ. փետրվարին նախորդ ամսվա համեմատ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների թիվն աճել է 47%-ով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 79%-ով՝ կազմելով 1,322 միավոր։

  • Տավուշի մարզում անշարժ գույքի շուկայում դիտվող ակտիվությունն ամենաբարձրն է ոչ միայն մարզերի, այլ նաև Երևանի համեմատ։

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Գեղարքունիքում, Սյունիքում, Վայոց Ձորում և Արարատի մարզում 2024թ. փետրվարին նախորդ ամսվա համեմատ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների թիվն աճել է համապատասխանաբար 20%ով, 15%-ով, 31%-ով և 11%-ով։

Ակտիվությամբ ամենաթույլը Արմավիրի մարզն է, որտեղ 2024թ. փետրվարին նախորդ ամսվա համեմատ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների թիվն աճել է ընդամենը 5%-ով։

  • Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ անշարժ գույքի նկատմամբ գործարքների ծավալով բավականին ակտիվ իրավիճակ է նաև գյուղերում։

Նախ և առաջ փաստենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն անշարժ գույքի նկատմամբ կատարված գործարքների մոտ 35%-ը 2024թ. փետրվարին պատկանել է օտարման գործարքներին։ Դրանց ծավալը 2024թ. փետրվարին գյուղերում կազմել է 3,136 միավոր, այն պարագայում, երբ Երևանում՝ 2,428, իսկ մարզերի քաղաքներում՝ 1,742 միավոր։
2024թ. փետրվարին գյուղերում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների թիվը 2023թ. նույն ամսվա համեմատ աճել է մոտ 16%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով