Ժամանակակից մարդուն դժվար է պատկերացնել կյանքն առանց բջջային հեռախոսի։ Գրեթե ամեն ինչ կատարվում է բջջային հեռախոսով` մինչև անգամ փաստաթղթերի ստորագրությունը։
Այս միտումը ոչ միայն պահպանվելու է ապագայում, այլ նաև արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ է՛լ ավելի է ադապտացվելու մարդու և ժամանակի պահանջներին։
Հնարավոր է՝ Google-ը և Apple-ը անջատեն իրենց սմարթֆոնները ՌԴ-ում․ Ռոսկաչեստվո
Այս առումով սմարթֆոնների շուկան գնալով ընդլայնում է իր սահմանները՝ թույլ տալով խոշոր ընկերություններին գեներացնել միլիարդավոր դոլարներ։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ.ոլորտի առաջատար մատակարարները եղել են հետևյալ ընկերությունները․
Առաջին և երկրորդ հորիզոնականներում են Apple և Samsung ընկերությունները, որոնք սմարթֆոնների շուկայում ունեն համապատասխանաբար 20,1% և 19,4% մասնաբաժիններ։
Երրորդ հորիզոնականում է Xiaomi-ին` շուկայում ունեցած իր համեստ 12,5% մասնաբաժնով։
Samsung և Xiaomi -ին 2022-ի համեմատ 2023 թ.-ին զիջել են իրենց մասնաբաժինները համապատասխանաբար 14%-ով և 5%-ով։
Apple-ը բարելավել է իր մասնաբաժինը 4%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում