Ամիօն դինամիկ մուտք է գործում լիզինգային շուկա: Չենք մոռանում, կամ օրացույցում առանձնացնում ենք հետևյալ օրերը՝ ապրիլի 12, 13 և 14:
Ամիօն իր հյուրընկալ տաղավարով այսօրվանից մասնակցում է «Լիզինգ Էքսպո 2024» մասշտաբային եռօրյա ցուցահանդեսին:
Մերիդիան ցուցահանդեսային համալիրում Ամիօ բանկը ներկայանում է հատուկ, շահավետ առաջարկով: Այս երեք օրերի ընթացքում Ամիօի տաղավարում հնարավոր կլինի ձևակերպել լիզինգային պայմանագիր առանց միջնորդավճարի՝ նվեր ստանալով լիզինգի առարկայի առաջին տարվա ապահովագրությունը:
Ցուցահանդեսի ընթացքում Ամիօի մասնագետները կներկայացնեն Ձեզ Ամիօ Լիզինգի առարկաները, պայմանները, և մենք միասին կկատարենք խելացի ընտրություն Ձեր բիզնեսի համար:
Ամիօն առաջարկում է ավելի մրցունակ փաթեթներ, քանի որ շուկայում այս ֆինանսական գործիքի պահանջարկը զգալի աճել է, ինչին հատկապես նպաստում է լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման պետական ծրագիրը։
Եկեք Մերիդիան ցուցահանդեսային համալիր, մասնակցեք Լիզինգ Էքսպո 2024-ին և կունենաք շահավետ համագրծակցության հնարավորություն Ամիօի հետ:
Ամիօ լիզինգ, խելացի ընտրություն Ձեր բիզնեսի համար:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Գարունը այնքան շահույթ է բերել. ԱՄԻՕ բանկում շահավետ ակցիա է
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում