Մայրաքաղաքի անբարեկարգ և սեյսմիկ անվտանգության պահանջներին չհամապատասխանող մանկապարտեզները հիմնանորոգվում են, իսկ որոշ մանկապարտեզներ՝ վերանորոգվում։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ համար 44 և 135 նախակրթական հաստատությունների նախկին շենքերը ամբողջությամբ քանդվել են, դրանց փոխարեն կառուցվել ավելի ամուր և նոր չափորոշիչներին համապատասխան հաստատություններ։
Մանկապարտեզների նախագծման գործընթացում հաշվի է առնվել տարահանման ելքերի առկայությունը։ Նոր մանկապարտեզները հարմարեցված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար։
Այս պահին մայրաքաղաքային 17 մանկապարտեզներում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Մեկ մանկապարտեզ արդեն իսկ հանձնվել է շահագործման։
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում