Գնաճն ինչ-որ չափով կարագանա, սակայն կանխատեսվող ժամանակահատվածում հավանականորեն կմնա ցածր մակարդակի վրա: Այս մասին ասվում է Ասիական զարգացման հեռանկարներ 2023-ի զեկույցում։
Դրամավարկային քաղաքականության մեղմման պարագայում կանխատեսվում է, որ միջին գնաճը 2024 թվականին կավելանա՝ հասնելով 3.0%-ի, իսկ 2025 թվականին՝ այն է՛լ ավելի կարագանա՝ հասնելով 3.5%-ի:
Կանխատեսվում է, որ 2024 թվականի վերջերին գնաճը կլինի Կենտրոնական բանկի 2.5%- 5.5% վստահելիության միջակայքում: Կենտրոնական բանկը, ամենայն հավանականությամբ, կպահպանի տնտեսական աճի սատարմանն ուղղված հարմարվողական դրամավարկային քաղաքականության կուրսը, եթե առաջնորդվենք այն ենթադրությամբ, որ արտաքին գնային ճնշումները կշարունակեն մնալ մեղմ:
Տնտեսական հեռանկարներ․ 2024 թվականին կանխատեսվում է աճի հետագա չափավորվում՝ ընդհուպ մինչեւ 5.7%, քանի որ արտաքին պահանջարկը հավանականորեն մի փոքր կնվազի: Այնուհետեւ այն կարագացնի տեմպերը՝ 2025 թվականին հասնելով 6.0%-ի, երբ կառավարության կողմից ենթակառուցվածքների եւ բնակարանային ապահովման ընդլայնված ներդրումային ծրագրերն ամրապնդվեն
Արտահանումն ու ներմուծումը աստիճանաբար կնվազեն՝ 2022 եւ 2023 թվականներին արձանագրված ռեկորդային բարձր ցուցանիշների համեմատ: Ներդրումների աճը կարագանա՝ 2024 թվականին հասնելով 15.9%-ի, իսկ 2025 թվականին՝ 18.5%-ի, արտացոլելով ենթակառուցվածքների եւ սոցիալական ներդրումների համար կապիտալ ծախսերի շարունակական աճը եւ մասնավոր ներդրումների հետագա ընդլայնումը:
Մասնավոր սպառման ոլորտում 2024 թվականին կանխատեսվում է 4.0%,իսկ 2025 թվականին՝ 4.1% աճ, քանի որ տրանսֆերտների չափավոր աճը
սահմանափակում է տնային տնտեսությունների եկամուտների ընդլայնումը, իսկ պահանջարկն է՛լ ավելի է նվազումը։ Կանխատեսվում է, որ 2024 թվականին հանրային սպառումը կաճի 12.2%-ով՝ ի շնորհիվ ավելի բարձր տրանսֆերտային վճարումների, նախքան 2025 թվականին մինչեւ 11.1% նվազելը, ինչը պայմանավորված կլինի այդ ավելացումների կրճատումով: