2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի նկատմամբ ՏՏ ոլորտում գրանցված աշխատողների թվի աճ ունենք: Աճը շատ մեծ չէ, բայց այնուամենայնիվ, ունենք:
Այս մասին կառավարության նիստին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության քննադատությանը՝ կապված ՏՏ ոլորտում իրականացվող քաղաքականության հետ:
«Այդ արձանագրումը, որ համատարած և գլխապատառ Հայաստանից ՏՏ ոլորտի աշխատողները գնում են, իրականության հետ կապ չունի: Չնայած մյուս կողմից էլ գիտեք, որ հանդիպում ենք ունեցել ոլորտի շատ մեծ կազմի հետ և քննարկել ենք, թե մեր քաղաքականությունների կարգաբերման ինչ սխեմա կարող ենք ներդնել, որպեսզի ՀՀ-ի ՏՏ-ի և տեխնոլոգիական ոլորտն ընդհանրապես ավելի գրավիչ լինի»,- ասել է Փաշինյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում