Reuters-ը հայտնել է, որ Tesla-ն հրաժարվում է էժան մեքենաներ արտադրելու իր ծրագրից՝ չինական էլեկտրական մեքենաների կատաղի մրցակցության պայմաններում: Սակայն Իլոն Մասկը հերքեց այս հաղորդումը և X-ում հայտարարեց, որ օգոստոսի 8-ին կներկայացնի Tesla Robotaxi-ին:
Reuters-ը, վկայակոչելով երեք անանուն աղբյուրներ և ներքին փաստաթղթեր, հայտնել է, որ Tesla-ն հրաժարվում է ավելի էժան էլեկտրական մեքենա ստեղծելու իր ծրագրից, և փոխարենը ռեսուրսները կկենտրոնացնի պլանավորված Robotaxi-ի վրա, որը կառուցված է նույն փոքր էլեկտրական մեքենայի հարթակի վրա:
Մասկը X-ում գրել է, որ Reuters-ը ստում է: Դրանից հետո նա հայտնել է, որ Tesla Robotaxi-ն կներկայացվի օգոստոսի 8-ին:
Սա առաջին դեպքը չէ, երբ Մասկը խոստանում է ինքնավար հնարավորություններ Tesla-ի մեքենաներում։ 2019 թվականին նա խոստացավ գործարկել առաջին Robotaxi-ն, ինչը տեղի չունեցավ։ Մի քանի տարի անց Մասկը ասաց, որ մինչև 2024 թվականը շուկա կմտնի մասնագիտացված Robotaxi առանց ղեկի կամ ոտնակների։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում