Ֆրանսիայի բնակիչները գազի և էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով սկսել են ավելի շատ վառելափայտ գնել: Փայտի ինքնարժեքը ևս բարձրացել է։ Газета.ru-ի փոխանցմամբ՝ գրում է France info-ն։ Հրատարակության համաձայն՝ փայտ արտադրող ձեռնարկությունները ստիպված են աշխատել ամբողջ հզորությամբ։ Պատվերների թիվը զգալիորեն ավելացել է։
Փայտի գները վերջին երկու տարվա ընթացքում աճել են միջինը 20%-ով։ Միաժամանակ վառելափայտը դեռ ավելի էժան է, քան գազը կամ էլեկտրաէներգիան, գրում է France info թերթը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպայում գազի բորսայական գները հասնել են ռեկորդային բարձր ցուցանիշների՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ռուսաստանից դեռևս կան սահմանափակումներ։
Օգոստոսի 26-ին սեպտեմբերյան ֆյուչերսների հաշվարկային գինը կազմել է 3507,3 դոլար, ինչն ամենաբարձր արժեքն էր՝ 1996 թվականից ի վեր։ Ընդ որում, ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում այն աճել է գրեթե 1000 դոլարով՝ ավելանալով 40%-ով։ Միաժամանակ գազի գինը հասել է 3525,9 դոլարի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում