Ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ից մինչև 20։00-ն ընկած հատվածում /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին իրազեկում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Անվտանգության նկատառումներից ելնելով տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում