Արհեստական բանականությունը կհեշտացնի և կարագացնի արդյունաբերության և առևտրի նախարարության կատալոգում ապրանքների վերաբերյալ տեղեկատվության որոնումը:
Իննոպոլիսի համալսարանը մշակել է արհեստական ինտելեկտի վրա հիմնված ծառայություն արդյունաբերական ապրանքների ռուսական կատալոգը օպտիմալացնելու համար: Ծրագիրն ուղղում է ապրանքների նկարագրություններում հայտնաբերված սխալները եւ հեռացնում ավելորդ տեղեկատվությունը։ Ծառայությունը փորձարկվում է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունում: Արդյունաբերության և առևտրի նախարարության կատալոգը պարունակում է տեղեկատվություն ավելի քան 1,5 մլն ապրանքատեսակների մասին, որոնց մեծ մասը մուտքագրվում է ձեռքով: Այժմ մշակված ծառայությունը ավտոմատ կերպով որոնում և ուղղում է սխալները: Թեստավորման ընթացքում ծրագիրը հայտնաբերել և ուղղել է ավելի քան 750 հզր անճշտություն:
Կանադան խոշոր ներդրումներ է կատարում արհեստական բանականության ոլորտը զարգացնելու համար
Նմանատիպ ապրանքներ որոնելով և համախմբելով մեկ կլաստերի մեջ՝ արհեստական ինտելեկտը ստեղծել է 25 հզր նկարագրության ձևանմուշ, ինչը կրճատել է սխալները և կրկնապատկել տվյալների մուտքագրման արագությունը: Մասնագետները նշում են, որ տեղեկատվության մշակումը տեւել է ընդամենը մի քանի ժամ: Կատալոգում նոր ապրանքների հայտնվելուն պես դրանք կթարմացվեն ավտոմատ կերպով։
Ապրանքների որոնման արագությունն էլ 45% – ով ավելավել է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում