ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը դատական գործընթաց է սկսում Uniswap-ի դեմ

1 Min Read

Ապրիլի 10-ին ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) Uniswap-ին՝ կապիտալիզացիայի միջոցով կրիպտոարժույթների ամենամեծ ապակենտրոնացված բորսային, ուղարկել է դատական ​​գործընթաց սկսելու մասին ծանուցում: Այս մասին հայտնում է Cointelegraph-ը։

Uniswap-ն անկումով է արձագանքել լուրերին: Օրվա ընթացքում UNI-ը կորցրել է իր արժեքի 15%-ը և Երևանի ժամանակով ժամը 10:30-ին վաճառվել է 9,43 դոլարով՝ 7 մլրդ դոլար կապիտալիզացիայով։

Uniswap-ի գլխավոր խորհրդական Մարվին Ամմորին հաստատել է լուրը և նշել, որ SEC-ը իրավասու չէ կարգավորել Uniswap-ի ֆինանսական արտադրանքը, քանի որ այն, որպես վեբ հավելված և դրամապանակ, չի համապատասխանում բորսայի կամ արժեթղթերի բրոքերի իրավական սահմանմանը:

Այս պահին հայտնի չէ, թե կոնկրետ ինչում է SEC-ը մեղադրում Uniswap-ին, սակայն հանձնաժողովի ղեկավար Գարի Գենսլերը վաղուց հայտարարել է, որ DEX կրիպտո փոխանակումներն իսկապես ապակենտրոնացված չեն և գտնվում են SEC-ի իրավասության ներքո․ գրում է Bloomberg-ը։

 

 

 

Կիսվեք այս հոդվածով