Google-ը նախատեսում է բաժանորդավճարներ գանձել արհեստական ինտելեկտի (AI) վրա հիմնված վեբ որոնման նոր գործառույթների համար: Սա կլինի Google-ի պատմության մեջ առաջին դեպքը, երբ ընկերությունը վճար կգանձի իր որոնողական համակարգն օգտագործելու համար, – գրում է Incrussia.ru-ն՝ հղում անելով Financial Times-ին։
Սրա շնորհիվ՝ Google-ի պրեմիում բաժանորդների համար կարող են արհեստական ինտելեկտով աշխատող որոնման նոր գործառույթներ ավելանալ: Նշվում է, որ Gmail-ն ու Docs-ն իրենց բաժանորդներին արդեն առաջարկում են նոր գործառույթներ:
Այնուամենայնիվ, ընկերության ղեկավարները դեռ վերջնական չեն որոշել՝ կյանքի կոչել այն, թե ոչ, սակայն հայեցակարգն ակտիվ մշակման փուլում է: Ընկերության որոնողական համակարգը դեռ անվճար կլինի:
«Մենք հորինել ենք որոնման համակարգը, որպեսզի օգնենք մարդկանց ստանալ տեղեկատվություն: Արհեստական ինտելեկտի հետ կապված մեր փորձերի շնորհիվ մենք արդեն ստացել ենք միլիարդավոր ներդրումներ և տեսնում ենք դրական աճ հիմնական շուկաներում: Մենք շարունակում ենք կատարելագործել մեր արտադրանքը՝ նոր օգտատերերի կարիքները բավարարելու համար»,-նշված է Google-ի հայտարարության մեջ:
Արդարադատության դեպարտամենտի փաստաբանները կենտրոնացել են այն բանի վրա, թե ինչպես է Google-ը միլիարդավոր դոլարներ վճարել Apple-ին և այլ գործընկերներին, որպեսզի իր որոնողական համակարգը առկա լինի սմարթֆոնների մեծ մասում:
Google-ի որոնման համակարգը ընկերության համար շարունակում է մնալ եկամուտի հիմնական աղբյուրը, քանի որ միայն անցյալ տարի առցանց գովազդի վաճառքը հասել է 175 մլրդ դոլարի:
Մարտին Google.org-ը՝ Google-ի բարեգործական բաժինը, գործարկել է նոր ծրագիր, որը կօգնի ֆինանսավորել ոչ առևտրային կազմակերպություններին, որոնք կմշակեն արհեստական ինտելեկտով աշխատող տեխնոլոգիաներ:
Ծրագիրը, որը կոչվում է Google.org Accelerator: Generative AI, կֆինանսավորվի 20 մլն դոլարի դրամաշնորհներով և կներառի 21 շահույթ չհետապնդող կազմակերպությունների:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում