2023 թվականի հոկտեմբերից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հումանիտար oգնության նպատակով դրամական կամ գույքային աջակցություն են ցուցաբերել մեծ թվով օտարերկրյա կառավարություններ:
Աջակցության զգալի մասը հատկացվել է ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի Փախստականնեի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակին կամ օտարերկրյա պետությունների զարգացման գործակալություններին: Հայտարարված աջակցության ընդհանուր գումարը կազմել է մոտ 109 միլիոն դոլար:
Այս մասին Ազգային ժողովում ՀՀ Կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
«Եվրամիությունը և որոշ օտարերկրյա կառավարություններ ցուցաբերել են ուղիղ բյուջետային աջակցություն 17 միլիոն դոլարի չափով: Եվս 16 միլիոն դոլար հատկացվել է Համաշխարհային բանկին՝ բյուջետային աջակցության վարկերի արտոնյալությունը բարձրացնելու նպատակով: Հայաստան են ուղարկվել նաև ԼՂ-ի փախստականներին անհրաժեշտ սնունդ, դեղորայք և անհրաժեշտ կենցաղային պարագաներ»,- ասել է փոխվարչապետը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում