Սևանա լճի մակարդակը բարձրացել է 9 սանտիմետրով

1 Min Read

Սևանա լճի մակարդակը 2024 թվականի մարտի 8-ից մինչ ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 9 սանտիմետրով։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«2024 թվականի ապրիլի 8-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա, ինչը 7 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա և 9 սանտիմետրով ավել՝ մեկ ամիս առաջ գրանցված նիշից։

2024 թվականի հունվարից մինչև ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 26 միլիոն 228 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում»,- հայտնում են ՇՄ նախարարությունից:

Կիսվեք այս հոդվածով