Մի քանի հազար մարդիկ, երբ արդեն հնարավորություն ունեն բնակարաններ ձեռք բերելու, կանխատեսվում է, որ անշարժ գույքի գները կբարձրանան, դրա փորձն էլ ունենք, երբ ՌԴ-ից հազարավոր մարդիկ ժամանեցին ՀՀ և անշարժ գույքի շուկայում փոփոխություններ եղան։ Այս մասով ծրագրեր կա՞ն, որոնք հնարավորություն կտան զսպելուն այս միտումը։ Այս մասին ապրիլի 10-ին խորհրդարանում հարց է բարձրացրել պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Մենք գները զսպելու գործիքակազմ, ցավոք սրտի, չունենք, շուկա է, կա պահանջարկ, որը կավելանա նաև մեր միջամտությամբ, կա նաև առաջարկ։ Գների բարձրացում կարելի է սպասել։ Մենք ասում ենք՝ կարող եք ոչ միայն գնել, այլև կառուցել»,- նշել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում