Եվրոստատի կողմից կազմված բնակարանների գների ինդեքսի համաձայն ՝ 2023 թվականի վերջին երեք ամիսներին եվրոգոտում բնակարանների միջին գները նախորդ տարվա համեմատ նվազել են 1.1%–ով։
Ընդհանուր առմամբ Եվրամիությունում տների գները տարվա կտրվածքով աճել են 0.2%-ով:
Արդյունքները ցույց են տալիս, որ գները նախկինի պես չեն իջնում, նախորդ տարվա երրորդ եռամսյակում նույն ցուցանիշը եվրոգոտում և ԵՄ-ում նվազել է համապատասխանաբար 2.2%-ով և 1.1%-ով:
Գների ամենամեծ անկումը գրանցվել է Լյուքսեմբուրգում
Լյուքսեմբուրգում 2020 թվականից ի վեր անշարժ գույքի գները նվազել են: Այդ անկումը պայմանավորված էր բարձր տոկոսադրույքներով: Անշարժ գույքի շուկայում արձանագրվել է գործարքների զգալի անկում:
Եվրոպայի ութ երկրներ, 2023 թվականի վերջին երեք ամիսների ընթացքում, հայտնել են բնակարանների գների անկման մասին: Գերմանիայում գները նվազել են 7.1%-ով, իսկ Ֆինլանդիայում ՝ 4.4%–ով:
Անշարժ գույքի գների ամենաբարձր աճը գրանցվել է Լեհաստանում, որտեղ գներն աճել են 13%-ով։ Հաջորդում են Բուլղարիան և Խորվաթիան, որտեղ անշարժ գույքի գներն աճել են համապատասխանաբար 10.1%-ով և 9.5%-ով:
2023 թվականի վերջին երեք ամիսների ընթացքում անշարժ գույքի գները նվազել են ընդհանուր առմամբ 11 երկրներում։ Ֆրանսիայում գրանցվել է 2.7% անկում, իսկ Լատվիայում գները նվազել են 2.5%-ով: Իտալիայում գները մնացել են անփոփոխ:
Նույն ժամանակահատվածում ամենամեծ աճը գրանցվել է Լեհաստանում (4.8%), Խորվաթիայում (3.4%) և Իռլանդիայում (3%):