Samsung-ն ակնկալում է կրիպտոարժույթի սեփական բորսան գործարկել 2023 թ․-ին

1 Min Read

Հարավկորեական Samsung Electronics-ը հաջորդ տարի կարող է բացել կրիպտոարժույթների սեփական բորսան, հայտնում է Interfaxը։

Samsung-ը հարավկորեական յոթ ընկերություններից մեկն է, որոնք վերջերս կարգավորող մարմիններին դիմումներ են ներկայացրել կրիպտոարժույթի բորսա ստեղծելու անհրաժեշտ լիցենզիաների համար:

Մյուս ընկերությունների թվում են Mirae Asset Securities Co.-ը՝ երկրի ֆոնդային շուկայի խոշորագույն բրոքերներից մեկը:

Ըստ հարավկորեական լրատվամիջոցների՝ Samsung-ն ակնկալում է նոր բորսա ստեղծել 2023 թվականի առաջին կիսամյակում։

Սա Samsung-ի առաջին քայլը չէ կրիպտոարժույթների շուկայում: Այս տարվա սկզբին ընկերությունն իր Galaxy սմարթֆոններին ավելացրեց կրիպտոարժույթի դրամապանակի գործառույթը:

Կիսվեք այս հոդվածով