Մարդկային քաղաքակրթությունը կփլուզվի առանց նավթի և գազի, քանի որ աշխարհը դեռևս այս վառելիքների խիստ կարիքը դեռ ունի:
Այս մասին Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում Էներգետիկայի և տեխնոլոգիաների միջազգային ONS-2022 կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ամերիկացի գործարար Իլոն Մասկը, հայտնում է Газета.Ru-ն։
«Կարճաժամկետ հեռանկարում մարդկությունը դեռ նավթի և գազի կարիք ունի, հակառակ դեպքում քաղաքակրթությունը կփլուզվի: Հատկապես այսօր, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պայմաններում, մեզ անհրաժեշտ է նավթ և գազ՝ մեր քաղաքակրթությունը կենդանի պահելու համար»,- ասել է Մասկը:
Ըստ նրա՝ նման եզրակացություն կարող է անել ցանկացած ողջամիտ մարդ:
Նա հավելել է, որ այս պահին դեռ հնարավոր է նավթի և գազի լրացուցիչ պաշարներ հայտնաբերել, բայց անհրաժեշտ է ավելի արագ անցում կատարել էներգիայի այլընտրանքային աղբյուրներին։
Օգոստոսի սկզբին Եվրամիությունը վերջնականապես հավանություն տվեց առաջիկա ամիսներին գազի պահանջարկը 15%-ով նվազեցնելու ծրագրին։
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիության երկրները կիսով չափ կրճատել են բնական գազի գնումները Ռուսաստանից ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում