Աշխարհում մարդկանց տեղաշարժը երբեք չի դադարել։ Ներկայում ևս մարդիկ, տարբեր նպատակներից ելնելով, լքում են իրենց բնակավայրերը և հաստատվում այլ երկրներում։ Այս տեղաշարժերը տարբեր առումներով էապես նպաստում են հյուրընկալ երկրի զարգացմանը։
Ֆրանսիայում, օրինակ, բարձր մակարդակով գնահատվում է երկրում հայկական համայնքի ունեցած դերը պետության զարգացման գործում։
Մեր երկիր այցելած օտարերկրացիներն պետք է վերաբերվել պատշաճ կերպով, քանի որ նրանք իրենց որոշակի դերն ունեն ՀՀ զարգացման գործում։
Երևանը և Նյու Դելին նախատեսում են կարգավորել Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիան Հայաստան
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ ՀՀ սահմանային մուտքերի գրանցումների քանակը 2024թ. հունվար-փետրվար ժամանակահատվածում կազմել է 595,652 միավոր, իսկ ելքերինը՝ 585,492 միավոր։ Այսպիսով, ստացվում է, որ 2024թ. հունվար- փետրվարին մուտքերի և ելքերի տարբերությունը կամ հաշվեկշիռը կազմել է 10,160 միավոր։
2024թ. հունվար-փետրվար ժամանակահատվածում ՀՀ սահմանային մուտքերի և ելքերի գրանցումները, ըստ սահմանահատողի քաղաքացիության փաստաթղթի տրման երկրի, ունեցել է հետևյալ պատկերը․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ գրանցումների հաշվեկշռի ամենամեծ դրական մեծությունը հաստատվել է հայկական փաստաթղթերով սահմանահատողների պարագայում՝ մոտ 22,682 միավոր։
Երկրորդ տեղում են վրացական փաստաթղթերով սահմանահատները՝ 2,479 գրանցում։
Որքան էլ զարմանալի և տարօրինակ թվա, երրորդ տեղում են թուրքական անձնագրերով սահմանահատները։ 2024թ. հունվար-փետրվարին թուրքական փաստաթղթերով Հայաստան մուտքերի թվաքանակը կազմել է 2,793 միավոր, իսկ Հայաստանից ելքերի քանակը՝ 2,668 միավոր։
Այսինքն, տվյալ ժամանակահատվածում ՀՀ-ում հաստատվել է թուրքական փաստաթղթով 125 գրանցում։
Մյուս կողմից, մուտքերի և ելքերի գրանցումների տարբերության ամենամեծ բացասական արդյունքը արձանագրվել է ՌԴ փաստաթղթեր ունեցողների պարագայում՝ -7,868 միավոր` 171,771 մուտք և 179,639 ելք։
Բացասական արդյունքով 2-րդ և 3-րդ տեղերում են իրանական և հնդկական փաստաթղթերով սահմանային հատումների գրանցումները`համապատասխանաբար -1,857 և -1,741 միավոր արդյունքներով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում