Եվրոպական երկրների բարձրագույն իշխանությունները վերածվել են «TikTok»-ի մոլի երկրպագուների

2 Min Read

«TikTok»-ը հսկայական մասշտաբների հասնող սոցիալական հարթակ է, որտեղ գրանցված են միլիարդավոր օգտատերեր ամբողջ աշխարհից։

Ընդհանուր առմամբ  «TikTok»-ի նկատմամբ վերաբերմունքը խիստ հակասական է։ Հարթակում տեղ գտած հոլովակները որոշների մոտ հիացմունք և հետաքրքրություն են առաջացնում, իսկ մյուսների մոտ զզվանք և հիասթափություն։ Ավելին, ամբողջ աշխարհում խոսվում է այն մասին, որ այս սոցիալական հարթակ-հավելվածն ակտիվորեն օգտագործվում է չինական հատուկ ծառայությունների կողմից։

Մյուս կողմից, ԱՄՆ-ում և աշխարհի մի շարք անկյուններում խիստ արգելքներ և սահմանափակումներ են դրված։ Չնայած այս միտումներին` Եվրոպայում և, մասնավորապես, եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում այս հավելվածը մեծ հեղինակություն ու լայն կիրառություն ունի։ 

«TikTok-ի վարչապետ» ածականով Իռլանդիայի նոր վարչապետը՝ Սայմոն Հարիսը, ընտրվելուց անմիջապես հետո իրեն աջակցելու համար շնորհակալություն է հայտնել տիկտոկյան շուրջ 95 հզ օգտատերերին և պատմել է իր անցած ճանապարհի մասին՝ սկսած մանկության տարիների դժվարություններից, մինչև  քաղաքական կարիերա։

Վերջերս տիկտոկերին էր միացել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։



Հայաստանում «TikTok»-ի նկատմամբ վերաբերմունքը ավելի շատ բացասական է, քան դրական։ Նրանում տեղ գտած տեսահոլովակները հայերի շրջանում անհանգստություն են առաջացնում, քանի որ դրանք չափազանց պարզունակ են կամ անբովանդակ։

  • Հարց է առաջանում. ինչպես պետք է Հայաստանին օգնության հասնի տիկտոկային աշխարհում ապրող եվրոպական ղեկավարությունն այն պարագայում, երբ աշխարհում տեղի ունեցող իրական և խորքային փոփոխությունները կարծես թե չեն էլ արտացոլվում տիկտոկային անհոգ և զվարճալի աշխարհում։
Կիսվեք այս հոդվածով