Ե՞րբ կներկայացվեն նոր iPad Pro-ն և iPad Air-ը

1 Min Read

Apple-ը կներկայացնի նոր iPad Pro և iPad Air մոդելները, հավանաբար, մայիսի երկրորդ շաբաթվա ընթացքում, հայտնում է  Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը։

«Ինձ ասել են, որ մեկնարկը հավանաբար տեղի կունենա մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում»,- գրել է Գուրմանը։

Ակնկալվում է, որ Apple-ը կներկայացնի հետևյալ ապրանքները.

  • Երկու նոր iPad Pro մոդելներ M3 չիպով, OLED էկրաններով, ավելի բարակ պատյանով, ավելի բարակ շրջանակներով, լանդշաֆտային ուղղվածությամբ առջևի տեսախցիկով, դիզայնի այլ փոփոխություններով և, հնարավոր է, MagSafe անլար լիցքավորումով,

  • Երկու նոր iPad Air մոդելներ M2 չիպով և լանդշաֆտային ուղղվածությամբ առջևի տեսախցիկով,

  • Նոր  Magic Keyboard iPad Pro-ի համար՝ ալյումինե պատյանով, ավելի մեծ trackpad-ով  (մկնիկ) և դիզայնի այլ փոփոխություններով,

  • Եվ նոր Apple Pencil։

Apple-ը վերջին անգամ թարմացրել է iPad Pro-ն և iPad Air-ը 2022 թվականի հոկտեմբերին և 2022 թվականի մարտին:

Share This Article