Ըստ նախարարի՝ գաղտնիք է՝ որքան պարգևավճար են ստանում հիվանդանոցների տնօրենները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն արձագանքել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթին, որում պատգամավորը նշել էր, որ իրեն մերժել են տեղեկություններ հայտնել Երևանում գործող բուժկենտրոնների տնօրենների պարգևավճարների մասին։

Արձագանքելով հայտարարությանը, թե ինչպես կարող է ԶՈւ-ն պատգամավորին հասանելի լինել, բայց 100%-ով պետական ընկերությունները՝ անհասանելի, նախարար Ավանեսյանն ասել է, որ տարբեր տիպի գաղտնիքներ տարբեր օրենքներով են կարգավորվում, ու եթե մի պաշտոնատար անձ ունի հասանելիություն մի տիպի գաղտնիքի, դա չի նշանակում, որ նա հասանելիություն ունի բոլոր տեսակի գաղտնի ինֆորմացիայի։

«Այո՛, Դուք կարող եք հասանելիություն ունենալ ռազմական տիպի հույժ գաղնի ինֆորմացիայի, բայց չեք կարող հասանելիություն ունենալ իմ բժշկական տվյալների մասով։ Հայտարարագրման մասով պետությունը որոշակի փոփոխություններ ունի ու շուտով բոլոր այն անձինք, որոնք ենթակա են հայտարարգրման, կհայտարարգրեն ու օրենքի ուժով դուք հասանելիություն կունենաք նաև այս ինֆորմացիային»,- ասել է նախարարը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով