Ընթացիկ տարվա մարտ ամսին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ:
Այս մասին տեղեկանում ենք Զբոսաշրջության կոմիտեի տարածած հաղորդագրությունից։
«2024 թ-ի մարտին Հայաստան այցելել է 154 հազար 215 զբոսաշրջիկ։ 2023 թվականի մարտին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 159 հազար 918: 2024 թվականի մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում