Եթե պետական պաշտոնյան ինչ-որ միջոցառում է կազմակերպում՝ հարսանիք, ծննդյան արարողություն կամ ցանկացած այլ միջոցառում և հյուրերը ծրարներով նվեր են բերում, հիմա որոշակի շեմը գերազացնելու դեպքում արդյո՞ք դրանք թույլատրելի են, թե՞ ոչ:
Պաշտոնյային հրավիրում են որևէ հյուրընկալության և սեղանի հաշիվը փակում է հրավիրողը՝ ընդունելի է, թե՞ ոչ տվյալ օրենքի շրջանակներում:
Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրել է Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանին:
«Հարսանիքին ստացվող նվերներն առանձին հայտարարագրման ենթակա բլոկ է ցանկացած հանրային ծառայողի դեպքում: Այս նախագծով մենք հետագա կարգավորումներ ենք տալիս պետական սեփականություն դարձած նվերների հետագա ճակատագիրը և կառավարումը»,- պատասխանել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում