ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, թե վերջերս հարցում է ուղարկել՝ տեղեկանալու Երևանում գործող բժշկական կենտրոնների տնօրենների՝ 2023թ. ստացած պարգևավճարների ու հավելավճարների մասին:
Նա նշեց, որ պատասխանից շատ է զարմացել:
«Պարզվեց՝ 100% պետական մասնաբաժնով բժշկական կենտրոնների տնօրենների պարգևավճարն ու հավելավճարը հանդիսանում են անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքով պաշտպանված տվյալ»,- ասել է նա։
Նա նշել է, որ ինքը ծանոթ է ԶՈւ կիրառման պլանին, բայց 100% պետական մասնաբաժնով գործող ընկերության տնօրենի ստացած պարգևավճարները ԱԺ պատգամավորի համար անհասանելի է։
Նա նաև հարցրել է՝ ինչպես կարող է ԶՈւ գաղտնիքը պատգամավորին հասանելի լինի, բայց 100%-ով պետական մասնաբաժնով ընկերությունները լինեն անհասանելի:
«Տիկին Ավանեսյան, ԱԺ-ն բյուջե է հաստատում, էսա նորից գալու եք, բյուջե եք ուզելու, ասելու եք՝ ԱՆ-ին այսքան գումար տվեք։ Իսկ ինչո՞ւ պետք է մարդիկ կողմ քվեարկեն, եթե չգիտենք՝ այդ բյուջեից ինչքան փող ուր է գնում»,- ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում