Մենք ստեղծո՞ւմ ենք մարմին, որը անկախ ԵԱՏՄ սահմանված չափանիշներից, կարող թույլ տալ, որ որևէ տնտեսվարող որևէ ապրանք ներմուծել Հայաստան:
Այս հարցն այսօր ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ բարձրաձայնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Օրինակ` հիմա Ռուսաստանը չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, իրենց կաթնամթերքը գալիս է մեր մոտ: Արդյո՞ք այս նախագծով այդ հարցը կենթակվի, թե մենք շարունակելու ենք այդ շուկան մեր հայ արտադրողի համար փակենք, բայց իրենց ապրանքը մեր խանութներում անխոչընդոտ կվաճառվի»,- ասել է նա:
Հարցին ի պատասխան Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանն էլ նշել է, որ այս նախագծով խոսքը գնում է կերային հավելումների մասին, կարգավորվում է իրավական դաշտը և ԵԱՏՄ կանոնակարգով 317 որոշմամբ պետք է անդամ պետություններում գրանցված լինի տվյալ արտադրանքը, որպեսզի թույլատրվի ներմուծել:
«Տվյալ պահին բեռները կանգնած են սահմանին, այս նախագծով կարգավորվում է այդ հարցը, կաթի հետ կապված կարգավորումը այս նախագծով չի սահմանվում»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում