Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները

1 Min Read
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի մանրամասները։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Կարեն Բադալյանը և ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը բանկի պատվիրակներին ներկայացրել են ծրագրի տեխնիկական‚ բնապահպանական‚ սոցիալական բաղադրիչները‚ ծրագրի գնահատված արժեքը և բազմաթիվ այլ թեմաներ։
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի‚ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ծրագրի համաֆինանսավորման հնարավորությունները։
ԵՆԲ առաքելության անդամները Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են նաև Սյունիքի մարզ՝ ծանոթանալու կառուցվելիք 60 կմ երկարությամբ ճանապարհի ծրագրին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով