Նախկին աշխատակիցները Tesla ավտոմոբիլային ընկերությանը մեղադրել են աշխատանքային օրենսդրությունը խախտելու մեջ և կոլեկտիվ հայց են ներկայացրել, հայտնում է Reuters-ը։
Նախկինում Tesla-ի գործարանում աշխատող երկու բանվորները հազարավոր աշխատողների անունից պահանջել են ավելի քան 5 մլն դոլարի փոխհատուցում:
Նրանք պնդում են, որ Tesla-ն խախտել է աշխատանքային մի շարք օրենքներ: Ընկերությունը չի չվճարել արտաժամյա աշխատանքի համար, չի տրամադրել սննդի և հանգստի ընդմիջումներ, չի փոխհատուցել նաև հիվանդության արձակուրդի հետ կապված ծախսերը:
Հայցը ներկայացվել է այն պատճառով, որ Tesla-ն փորձում էր հերքել բազմաթիվ մեղադրանքներն այն մասին, որ գործարանում թույլ է տվել ռասսայական խտրականություն և սևամորթ աշխատողների նկատմամբ ճնշումներ է գործադել: Ընկերությունը հերքել է իր մեղավորությունը։
Tesla-ին դատի է տվել նաև Կալիֆոռնիայի քաղաքացիական իրավունքների գործակալությունն ու 6000 աշխատողներից բաղկացած խումբը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում