Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետևել է Մ-6 ավտոճանապարհի Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Աշխատանքներն իրականացվում են 2024 թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում` ՀՀ ՏԿԵ նախարարության պատվերով։
Պայմանագրային արժեքը կազմում է 977 330 966 ՀՀ դրամ։ Աշխատանքները մեկնարկել են 2023 թ.։
2024 թ. նախատեսված շինարարական աշխատանքները մեկնարկել են: Ներկայումս կատարվում է հենապատերի կառուցման և հողային պաստառի վերականգնման աշխատանքներ։
Ընդհանուր աշխատանքները նախատեսվում են ավարտել այս տարվա հուլիսի սկզբին:
Նախարարը ընդհանուր առմամբ դրական է գնահատել աշխատանքների ընթացքը։