ՀՀ տնտեսության փետրվարյան վիճակագրական տվյալներն ի մի բերելով` ուսումնասիրենք տնտեսական առանցքային ցուցանիշների վիճակագրությունը․
Համաձայն ՎԿ տվյալների՝ 2024թ. փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏255,392 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏23,976 մլն:
2024թ. փետրվարին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏408,294 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏236,157 մլն արդյունքները:
2024թ. փետրվարին ՀՀ-ում արտադրվել է 812 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:
Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի փետրվարին կազմել է ֏273,425, իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $1,625 մլն և $1,523 մլն։
Ինչպիսին են 2024թ․ փետրվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները
Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2024թ. փետրվարին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2023թ. փետրվարին և հունվարին արձանագրված արդյունքների համապատասխան մակարդակների հետ.
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024թ. փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ կազմել է մոտ 16,3%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 11,2%։
Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը 2024թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 36,4%, իսկ 2024թ. հունվարի համեմատ` 18,9%:
2024թ. փետրվարին 2023թ. նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալներն աճել են 28,3%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ 21%-ով։
2024թ. փետրվարին 2023թ. նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 6%, իսկ նախորդ ամսվա համեմատ ծառայությունների ծավալի անկումը կազմել է 0,3%։
2024թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ունեցել ենք գնանկում 1,7%-ով, իսկ հունվարի համեմատ՝ 0,3%-ով։
2024թ. փետրվարին 2023թ. փետրվարի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9,3%-ով, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 2,4%-ով։
Արտահանման և ներմուծման ծավալները այս փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել են համապատասխանաբար մոտ 3 անգամ և 79,9%-ով։
Մյուս կողմից 2024թ․ փետրվարին նախորդ ամսվա համեմատ արտահանման ծավալները աճել են 72,1%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում