Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ստեղծել է TikTok-ի օգտահաշիվ և խոստացել, որ չի պարի․ գրում է CNN-ը։
«Ես չեմ պարի, խոստանում եմ»,- գրել է Շոլցը X-ում այն բանից հետո, երբ սոցիալական մեդիայի իր թիմը հրապարակել է առաջին տեսանյութը TikTok-ում:
Օգտահաշվի առաջին տեսանյութում Շոլցի թիմակիցը նկարահանում է իր սպորտային կոշիկները այն պահին, երբ քայլում է կանցլերի աշխատասենյակում, այնուհետև տեսախցիկը շրջում է դեպի Շոլցի պայուսակը, իսկ հետո ցույց է տալիս ժպտացող կանցլերին, որը նստած է իր գրասեղանի մոտ:
Մինչ այժմ Գերմանիայի կառավարությունը չի օգտագործել չինական հարթակը տվյալների անվտանգության նկատառումներից ելնելով։
Կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը նշել է , որ ավելի երիտասարդ լսարանի հետ կապ հաստատելու համար Գերմանիայի կառավարությունը պետք է «գնա այնտեղ, որտեղ քաղաքացիներն են և տեղեկացնի նրանց այնտեղ»:
Գերմանիայի կառավարությունը TikTok-ի կարիք ունի․ կանցլեր
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում