Բավարիայի շատ եկեղեցիներ էլեկտրաէներգիա խնայելու համար ամբողջովին հրաժարվել են եկեղեցիների դիմացի հատվածի գիշերային լուսավորությունից: Դրանց թվում է Ֆրեյզինգի տաճարը։ Հայտնում է Aussiedlerbote-ը։
Քաղաքի տեսարժան վայրերը միշտ էլ մագնիս են եղել զբոսաշրջիկների համար։ Սակայն Ֆրեյզինգի Մայր Տաճարի վանահայր Մար-Ալիկո Արիսը հայտարարել է, որ այժմ ավելի կարևոր է խնայել էլեկտրաէներգիայի ծախսերը։ Նույն կարծիքին են Բավարիայի այլ կաթոլիկ թեմերում։
Նշենք, որ առաջինը եկեղեցիների լույսից հրաժարվել են Աուգսբուրգի բնակիչները։ Արդյունքում հուլիսի սկզբից քաղաքում ոչ մի շենք այլևս չի լուսավորվել։ Բացի Աուգսբուրգի տաճարից և Սուրբ Ուլրիխի և Աֆրայի բազիլիկից, չեն լուսավորվում նաև Աուգսբուրգի քաղաքապետարանի շենքը և Պերլախի աշտարակը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում