Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են մոտ 6%-ով: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը։
Նրա խոսքով՝ բազալտե աստիճանավանդակի ապամոնտաժման ու նորի տեղադրման, նաև՝ կամարների վերին հատվածների վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Գեղամյանը նաև տեղեկացրել է, որ այս տարի պլանավորված էր ավարտել կամրջի վերանորոգումը, սակայն ի հայտ են եկել նոր հանգամանքներ:
«Հայտնաբերվել են նոր աշխատանքներ, որ պետք է իրականացվեն, արդեն դիմել ենք նախագծող կազմակերպությանը, որ դա ներառեն աշխատանքի մեջ․ հնարավոր է ժամկետի երկարացում»,- ասել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում