Կկարողանա՞նք այնպես անել, որ մետրոյում սպասելու ժամանակը ցույց տա հետհաշվարկով․ Ավինյան

1 Min Read

Առաջիկայում մետրոյում թվային ցուցատախտակի վրա կցուցադրվի մետրոյի ժամանմանը մնացած ժամանակը։

Համապատասխան հանձնարարականը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տվել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր այս տրանսպորտային ռեֆորների շրջանակում կկարողանանք չէ՞ մետրոյում այնպես անել, որ մետրոյում ժամանակը ցույց տա հետհաշվարկով, այսինքն՝ թե մետրոն կայարան երբ է հասնելու», – նշել է Ավինյանը։

Արձագանքելով՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ եթե առկա տեխնիկայով չստացվի, ապա պետք է նորով խնդրի կատարումն ապահովվի։

«Եկեք խնդիրը դնենք ու ֆիքսենք, որ դա էլ պետք է լուծվի», – շեշտել է քաղաքապետը։

Կիսվեք այս հոդվածով