Ապամոնտաժվել է ապօրինի տեղադրված թվով 417 գովազդ

1 Min Read

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևան քաղաքի վարչական տարածքում ապամոնտաժվել են առանց համապատասխան թույլտվության տեղադրված թվով 417 գովազդ։

Բացի նշվածից՝ ապամոնտաժվել են նաև 16 մեծ տեղեկատվական դաշտով գովազդային վահանակներ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել են քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ հիշեցրել է, որ մեծ տեղեկատվական դաշտով գովազդային վահանակներն սկսվել են ապամոնտաժվել դեռևս անցած տարվանից:

«Տեղեկատվական դաշտով գովազդային վահանակներն ամբողջությամբ հեռացվել են Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից։ Գովազդային չափորոշիչների իմպլեմենտացիայի երկրորդ տեսանելի արդյունքը առանց ֆոնի, այսինքն, շենքի ֆասադը փակելու արգելքով օրինակներն են»,- ասել է Գրիգորյանը։

Share This Article